5 CHRISTMAS BOX-եր, որոնք կարող եք գնել online

Ծանոթացեք՝ Նառան է, 1997 թ.-ին միասին աշխատում էինք մի կարաոկե ակումբում, ես DJ էի, Նառան` մենեջեր, բայց երազում էր երգչուհի դառնալ: Գործից հետո սիրում էինք գնալ Թամանյանի արձանի մոտ նստել, ծխել, Նառան երգում էր Ֆորշի երգերը, ես էլ հետո ֆոտոները տպում էի ու հետևի կողմում բանաստեղծություն գրում, որ չմոռանամ էդ օրը…ուշադիր նկարին որ նայեք կնկատեք բանաստեղծության տողերը: Էն տարիներին շատ փող չկար, ապագան անհասկանալի էր, բոլոր մեր ընկերներն էլ փախնում էին Եվրոպա ու ԱՄՆ, կարծեմ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանն էր նախագահ: Ես ու Նառան սիրում էինք միասին ծխել, որ օրը, որ շատ փող էինք աշխատում ակումբում՝ Parliament էինք ծխում, դե էն ժամանակ դա մեզ համար թանկ սիգարետ էր: Նառայի ծնունդը դեկտեմբերի 26-ին է՝, ու 97-ին, շատ լավ հիշում եմ, նվիրել էի Parliament-ի բլոկ ու վրան էլ գրել էի՝ “Ամեն տարի ծնունդիդ ամենաթանկ սիգարետն եմ նվիրելու”: Անցելա 23 տարի, Նառան երգումա ռուսական ու հայկական երգեր տարբեր ռեստորաններում ու դասավանդումա վոկալ երաժշտական դպրոցում: Մենք առաջվա պես հաճախ չենք շփվում, բայց ամեն տարի դեկտեմբերին հանդիպում ենք. ես շնորհավորում եմ Նառայի ծննդյան օրը, ինչ-որ նվեր նվիրում, բայց հետն էլ անպայման մի բլոկ ամենաթանկ սիգարետից, սովորությունա: Մի քանի օր առաջ Նառան զանգեց ու ասաց. “Կամ, զանգել եմ ասեմ, որ եթե էս տարի էլ սիգարետ լինի նվերների մեջ, կարա լինի …էն որ դու օգտագործում ես, IQOS, քո մոտ եմ տեսել, հիմա էլ սիգարետ չեն ծխում, համ էլ կամաց-կամաց ուզում եմ թարգեմ”:

Թամանյանի արձանի մոտ հիմա լուսավորա, շատ զբոսնողներ կան, սրճարններ, ու չնայած ներկայիս տխուր իրավիճակին, էլ չի լինում նստել, տխրել ու Ֆորշի երգերը երգել: Գիտեք, անկախ ամեն ինչից, պետքա շնորհակալ լինենք այն ամենի համար, ինչ այսօր ունենք: 97-ին չունեինք ոչինչ, հիմա, փառք Աստծո ունենք աշխատանք, կայացել ենք մեր ասպարեզում, եթե հաշվի չառնենք այս տարվա արհավիրքները, Հայաստանը բավական զարգացել է, առաջադիմել, ճիշտ է, ոչ մի նորարարություն, թանկ նվեր ու թանկ ռեստորան էլ ետ չի բերի հին, առանց փող, բայց ջահել տարիները, երբ դատարկ քաղաքում կարող էիր նստել մի տեղ, ծխել, երգել Ֆորշ, հետո վազել կանգառ, որ գիշերվա 2-ի վերջին երթուղային տաքսուց չուշանաս….

About admin

Check Also

"Die falsche Brautgröße": Ein kleines Kaninchen verliebt sich in ein riesiges Kaninchen

Ein Zwergkaninchen namens Romeo, das weniger als 2 kg wiegt, hat sich in ein Kaninchen …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *